ՖՈՏՈՍՐԱՀ

Օրհներգ Երկրապահի

Ֆիդայական ոգին մեր մեջ զորավոր Մենք կազմեցինք քաջ ջոկատներ կամավոր, Թշնամու դեմ բերդեր դարձանք անսասան, Ազատեցինք Արցախ հողը սրբազան:

կրկներգ

Մենք երկրապահ կամավոր ենք` Հայաստան, Մենք զորավոր ու զինվոր ենք` Հայաստան, Երդումն է մեր` հաստատակամ պինդ եղիր, Ինչքան էլ որ դժվար լինի` դիմացիր:

Արծիվ էիք, ոչ մի թռիչք իզուր չէր, Ոչ մի գնդակ պետք է որ ձեզ չդիպչեր, Արյուն թափվեց, բանակ դարձաք, կանգնեցիք, Երկիրը մեր անկախ հզոր պահեցիք:

կրկներգ

Մենք երկրապահ կամավոր ենք` Հայաստան, Մենք զորավոր ու զինվոր ենք` Հայաստան, Երդումն է մեր` հաստատակամ պինդ եղիր, Ինչքան էլ որ դժվար լինի` դիմացիր:

Սոց․ ցանցեր

15,125բաժանորդներբաժանորդագրվել
2,600բաժանորդներբաժանորդագրվել