Այսօր՝ հունիսի 29-ին, ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ երկրապահները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցեցին Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառմանը, հարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:


