Երկրապահ կամավորականների միության վարչություն

Սիրելի´ հայրենակիցներ
Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը:
Մեր խոնարհումը Սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:
Մենք պիտի գիտակցենք, որ մեր ուժը մենք ենք։ Մեր ցավը կարող է դառնալ կամք, մեր նպատակները կարող են ի կատար ածվել միայն այն դեպքում, երբ միասնական ենք, համախմբված։
Փա´ռք ու պատիվ հանուն հայրենիքի նահատակված քաջերին. մեր պարտքն է հանուն նրանց արյամբ սրբացած Հայրենիքի ապրել ու համախմբված պայքարել՝ կրկնակի ուժով, ավելի հզորանալ, դիմակայել մարտահրավերներին եւ կերտել ավելի հզոր, ավելի ապահով ապագա:
Խաղաղություն մեր երկրին,
Փա՛ռք մեր հայրենիքին, պետությանն ու պետականությանը,
Աստված պահապան բոլորիս։

ՀՀ ԵԿՄ

ԱՄԵՆԱՆՈՐԸ