Երկրապահ կամավորականների միություն
(Երկրապահ, ԵԿՄ)
Հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցել պատերազմին: