Երկրապահ կամավորականների միություն

Երկրապահ կամավորականների միություն

(Երկրապահ, ԵԿՄ), հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցել պատերազմին:

ԵԿՄ-ն այսօր եռասերունդ կառույց է, որն իր «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» կառույցների միջոցով իրականացնում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը: «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ և աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և սփյուռքից:

Պատմություն

Հիմնադրման օրվանից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ԵԿՄ նախագահ է եղել Վազգեն Սարգսյանը, ով հետագայում հռչակվել է որպես ԵԿՄ «հավերժ նախագահ»։ Նրա սպանությունից հետո՝ նույն թվականին միության 4-րդ համագումարում նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը, ով կառույցը ղեկավարել է մինչև 2018 թվականի հունիսի 24-ը։ Նրա ձերբակալությունից հետո վարչության արտահերթ նիստը դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները։

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար, Սասուն կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ

ԱՄԵՆԱՆՈՐԸ