ԵՌԱԲԼՈՒՐ

Եռաբլուր պանթեոն

Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կարգադրությամբ։ Գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Բլրի բարձրությունը 951 մ է, իսկ պանթեոնի տարածքը՝ 19,22 հա։

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա.Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանիազգային հերոսներ Վ. Սագսյանի, Ջ. Աբհամյանի, Մ. Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները : Համալիրը պահպանում ե հսկում է գերեզմանատան զինվորականպահակային ծառայությունը։ 1995-ից գործում է «Եռաբլուրզինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների եզինվորների ծնողների» կոմիտեն։

Եռաբլուր պանթեոնի մուտքը

 

 

 

 

 

 

 

Սուրբ Վարդանանց եկեղեցի, օծվել է 1999 թվականին

ԱՄԵՆԱՆՈՐԸ