Լեոնիդ Ազգալդյան

Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Դարեր էլ անցնեն ԵՐԿՐԱՊԱՀՆ անմնացորդ ծառայելու է իր...

1993թ. հուլիսի 23-24-ին երկրապահ կամավորական ջոկատներն առաջին անգամ անցկացրեցին համագումար: Այդ օրը ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ միաձայն ընտրվեց Վազգեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի...

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ խորհրդակցություն ԵԿՄ վարչության Երեւան...

ՀՀ ԵԿՄ վարչությունում կայացավ խորհրդակցություն Երեւան քաղաքի եւ մարզային խորհրդի նախագահների մասնակցությամբ: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց օրակարգը, ապա մեկնարկեց նիստը: Մինչ նիստի մեկնարկը...

Փա՛ռք մեր բանակին

Հարգելի՛ հայրենակիցներ, Հակառակորդի հերթական ռազմական գործողություններն արդեն մի քանի օր է կասեցվում են ՀՀ Զինված ուժերի մարտունակության, գրագետ եւ պատասխանատու քայլերի շնորհիվ: Փա՛ռք մեր բանակին, Փա՛ռք զինծառայողներին,...

Շնորհավորական ուղերձ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ըստ էության երկրի Մայր օրենքն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը,...

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու...

Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետեւանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս,...

Հուշաքար ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում

Օրերս Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում տեղի ունեցավ «2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի բացման արարողությունը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, պահպանելով արտակարգ...