Արցախյան ազատամարտ

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի:

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի սկզբում

Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Արցախը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները՝ Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին: Այնուամենայնիվ, Գարդմանն ու Նախիջևանը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ։

Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Արցախի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝ Արցախահայության Համագումարը, որը 1918-1920 թվականներին ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը: Ադրբեջանական կառավարությունը փորձեց Արցախի Հանրապետությունը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ:

 

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Դարեր էլ անցնեն ԵՐԿՐԱՊԱՀՆ անմնացորդ ծառայելու է իր...

1993թ. հուլիսի 23-24-ին երկրապահ կամավորական ջոկատներն առաջին անգամ անցկացրեցին համագումար: Այդ օրը ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ միաձայն ընտրվեց Վազգեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի...

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ խորհրդակցություն ԵԿՄ վարչության Երեւան...

ՀՀ ԵԿՄ վարչությունում կայացավ խորհրդակցություն Երեւան քաղաքի եւ մարզային խորհրդի նախագահների մասնակցությամբ: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց օրակարգը, ապա մեկնարկեց նիստը: Մինչ նիստի մեկնարկը...

Փա՛ռք մեր բանակին

Հարգելի՛ հայրենակիցներ, Հակառակորդի հերթական ռազմական գործողություններն արդեն մի քանի օր է կասեցվում են ՀՀ Զինված ուժերի մարտունակության, գրագետ եւ պատասխանատու քայլերի շնորհիվ: Փա՛ռք մեր բանակին, Փա՛ռք զինծառայողներին,...

Շնորհավորական ուղերձ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ըստ էության երկրի Մայր օրենքն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը,...

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու...

Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետեւանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս,...

Հուշաքար ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում

Օրերս Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում տեղի ունեցավ «2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի բացման արարողությունը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, պահպանելով արտակարգ...