Հրաչյա Անդրեասյան

Հրաչյա Հմայակի Անդրեասյան

(հունվարի 29, 1932, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ – նոյեմբերի 9, 1999, Մոսկվա, Ռուսաստան), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ 1993 թ.։

Կենսագրություն
Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան 1950 թ. Թբիլիսիի հետևակի 1952 թ., Ֆրունզեի անվան 1966 թ. և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981 թ.-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 1992-1994 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Մասնակցությունը Հայկական զինված ուժերի ստեղծմանը և Արցախյան ազատագրական պատերազմին

Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:

Կյանքի ավարտը
1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։

Պարգևներ
Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը արժանացել է ԽՍՀՄ-ի, Գերմանական Ժովրդավարական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ պետությունների բարձր պարգևների՝ շքանշանների և մեդալների:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000 թ. մայիսին Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարեդարձի օրը՝ նրա շիրմի վրա իր հուշարձանի բացման օրը):

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏ

Արցախյան ազատամարտ

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում...

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում...

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին...

ԱՄԵՆԱՆՈՐԸ

ԵԿՄ-ականները՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի...

Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից 20 տարի անց, Երկրապահ կամավորական միության անդամերը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ առավոտյան այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ...

Հայաստանի զինված ուժեր

Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն: Պատմություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում,...

Սասուն Միքայելյանի պատմական շանսը. ԵԿՄ-ն վերադառնում է իր...

Վերջին օրերին մամուլը զետեղված էր Սասուն Միքայելյանի ու ԵԿՄ վարչության հասցեին քննադատական հրապարակումներով, որոնց առիթը Միքայելյանի հայտնի հայտարարությունն էր Արթուր Վանեցյանի հայտարարության մասին: Հնչեցին...