Տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ

Մայիսի 28-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղի ունեցավ ԵԿՄ նորընտիր վարչության նիստ:

Վարչության նիստի օրն ու անցկացման վայրը պատահական չէին ընտրված: ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը մեր երկրի մասին ասում էր. «Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»:

Երկրապահ կամավորականների միությունը որդեգրած պատգամին հավատարիմ սահմաններում է եւ այսուհետ երկրապահական ամենատարբեր միջոցառումներ, ԵԿՄ վարչության նիստեր կանցկացվեն նաեւ սահմանամերձ շրջաններում, որոնց ակտիվ մասնակցություն կունենան տեղի բնակիչները:

Խաչիկ գյուղում մեկնարկեց վարչության բաց նիստը, որին ակտիվ մասնակցում էին խաչիկցիները: Օրհնության եւ աղոթքի խոսք ասաց ԵԿՄ Հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը:

Օրվա խորհրդին համահունչ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը խոսք ասաց՝ շնորհավորեց ներկաներին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Վարչության 25 անդամներից ներկա էին 21-ը, քվորում կար: Օրակարգում ԵԿՄ վարչության փախնախագահների ընտրության հարցն էր, ԵԿՄ վարչությանը կից՝ ըստ ոլորտների, մշտական հանձնաժողովների ձեւավորումը եւ հաստատումը, ձեւավորված մշտական հանձնաժողովների նախագահների առաջարկությունն ու ընտրությունը.  ըստ օրակարգի քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Օրակարգի հիմնական հարցերի քննարկումներից եւ հաստատումներից հետո ներկաները հանդես եկան ելույթներով:

Արենի համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երկրապահներին, վարչության նախագահին նման նախաձեռնության համար:

Նիստի ավարտից հետո ներկաները մոմեր վառեցին Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի նահատակված հայորդիների խաչքարի առջեւ:

ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ երկրապահները եւ խաչիկցիները նշանավոր «Քարակոփ» վանական համալիրի տարածքում մասնակցեցին մատաղի արարողությանը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ