Երկրապահ կամավորականների միության վարչություն

Ցավակցական
Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացավ քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ-ազատամարտիկ, երկար տարիներ ԵԿՄ Ապարանի մարզխորհրդի նախագահ, ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը։
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը եւ վարչությունը խորին ցավակցություն է հայտնում Մալխասյանների ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին Մյասնիկ Մալխասյանի մահվան կապակցությամբ:
Անգնահատելի է նրա նվիրումն ու ավանդը հայրենիքի պաշտպանության, պետականաշինության, բանակաշինության գործում:
Նա 1988թ. Ապարանի տարածաշրջանի կամավորական ջոկատների հիմնադիրներից էր, 1989թ. կամավորական ջոկատի շտաբի պետը: 1990թ. Ապարանի Երկրապահ ջոկատների հիմնադիրն ու ղեկավարն էր։ 1990-1994թթ. մասնակցել է Շահումյանի շրջանի, Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։ 1990թ. ընտրվել է Ապարանի շրջխորհրդի պատգամավոր, նաեւ Ապարանի շրջխորհրդի առողջապահության, երիտասարդության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ շրջխորհրդի նախագահության անդամ։ 1995թ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, եղել է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ։ 1995թ. եղել է ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի ղեկավար: 1997թ. նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ։ 1999թ. վերընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո 2000թ. 12 պատգամավորներով անհամաձայնությունների պատճառով առանձնացել են եւ ստեղծել «Հայաստան» պատգամավորական խումբը։ Եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական հանձնաժողովի եւ ԵԽԽՎ պատգամավոր, Ստրասբուրգում մասնակցել է Վեհաժողովի` ԵԽ-ին Հայաստանի անդամակցության պատմական նիստին։ 2000թ. փետրվարին կառավարական հանձնաժողովի կազմում մասնակցել է զորավար Անդրանիկի աճյունը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից հայրենիք տեղափոխելուն, իսկ նույն թվականի մայիսին` Դրոյի աճյունը Բոստոնից Հայաստան տեղափոխելուն։
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով:
Մեր զորակցությունը ընտանիքին։
Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին տոկոնություն եւ համբերություն ենք մաղթում։

ՀՀ Երկրապահ կամավորականների միություն

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` 16.11.2026թ., Կոնդի` Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ երեքշաբթի` 17.11.2026թ., նույն վայրից:

ԱՄԵՆԱՆՈՐԸ