ԵԿՄ-ում անցկացվել է «Պատանի դիպուկահար» բաց առաջնություն

Երկրապահ կամավորականների միության «Պատանի դիպուկահար» էլեկտրոնային հրաձգության բաց առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին: Երկրապահի ավանդական ամենամյա այս մրցաշարին մասնակցում էին ոչ միայն «Պատանի երկրապահ» ակումբների սաները, այլև մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի մի շարք դպրոցներ:
Պատանի դիպուկահարները մրցակցեցին ԵԿՄ վարչությունում: Հերթական անգամ աչքի ընկան «Պատանի երկրապահի» աղջիկները, ովքեր նույնքան վարժ են տիրապետում ԱԿ 74 ինքնաձիգերին, որքան հասակակից պատանիները: ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց դպրոցների մասնակցության հանգամանքը. «Դա միայն մեր աշխատանքի արդյունավետության մասին է վկայում: Սա այն դեպքն է, երբ պատանի երկրապահների օրինակը վարակիչ է դառնում», – ասում է մայոր Հարությունյանը: «Այս մրցաշարում չկան հաղթողներ և պարտվողներ. բոլորդ հաղթող եք, որովհետև մեր երկրի ապագան ձերն է, երկրապահի ավանդույթները շարունակողներն էլ դու՛ք եք», – մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ԵԿՄ Երևանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը:
Ավարտին՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Վ. Վարդանյանը, Արմավիրի մարզխորհրդի նախագահ Ա. Խաչատրյանը, Ռ. Մխիթարյանը մեդալներով և գավաթներով պարգևատրեցին և՛ թիմային, և թե՛ անհատական հաշվարկներում մրցանակային տեղեր զբաղեցրած պատանիներին ու աղջիկներին: Արդյունքների մասին: Թիմային հաշվարկով 1-ին տեղը նվաճեցին Երևանի հ. 162 դպրոցի սաները, 2-րդ տեղը՝ հ.13 դպրոցի դիպուկահարները, 3-րդ տեղում էր
«Պատանի երկրապահի» Զառի վաշտը: Ընդհանուր անհատական հաշվարկով 1-ին տեղում Ալեն Մխիթարյանն է (Արմավիր), 2-րդ տեղում՝ Ջուլիետա Սեդրակյանը (Զառ), 3-րդում՝ Հենրի Հարթենյանը (Աշտարակ): Աղջիկների անհատական հաշվարկով 1-ինը Էլլադա Թադևոսյանն է՝ «ՊԵ» ակումբի «Կենտրոն» վաշտից, 2-րդը և 3-րդը համապատասխանաբար Անի Իսայանը և Մարիամ Գալստյանը ՝ երկուսն էլ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցից: Մեդալներ չնվաճած, բայց առաջնությանը մասնակցած մյուս երեխաները պարգևատրվեցին մասնակցի վկայականներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ