ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները մասնակցեցին «Հնչի՛ր, շեփոր հաղթական» հանրապետական շքերթ-փառատոնին

Մայիսի 29-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացավ Փողային նվագախմբերի «Հնչի՛ր, շեփոր հաղթական» հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30 ամյակին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած հերթական փառատոնին մասնակից եղան ՀՀ տարբեր մարզերի, Երեւան քաղաքի երաժշտական դպրոցների, բուհերի, այլ կազմակերպությունների նվագախմբերը։

Փառատոնին առանձնահատուկ պատրաստվածությամբ մասնակցում էին ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների եւ փողային նվագախմբերը։

Շքերթն առաջնորդում էին պատանի երկրապահները՝ ձեռքներին ՀՀ, Արցախի եւ ԵԿՄ դրոշները։

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կողմից շնորհակալագրի արժանացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի, մանկապատանեկան դաստիարակության կենտրոնի տնօրենն ու կազմակերպիչը, ԿԳՄՍ նախարարության եւ Աբովյան համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրով պարգեւատրվեցին միջոցառման մասնակից ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները:

Փառատոնի ավարտից հետո պատանիները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ Աբովյանի տ/բ  տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հայորդիների խաչքարի մոտ, ուխտ արեցին դեպի Պողոս-Պետրոս մատուռ սրբավայր:

ԱՄԵՆԱՆՈՐԸ