ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ տիկին Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ:
Հայոց հազարամյակների պատմության մեջ կնոջ, մոր կերպարը առանձնահատուկ է եղել: Նրա խորհուրդներն ամենազորեղն են՝ հայրենիքը պաշտպանելու, ընտանիքի արժանապատվությունը բարձր պահելու, սեփական ուժի արժեքը գիտենալու:
Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանը մնաց բարձունքում վայել որպես պետական-քաղաքական գործչի տիկնոջ, որպես առաջին տիկին:
Մեր զորակցությունը հարազատներին:
Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, բարեկամներին տոկունություն եւ համբերություն ենք մաղթում:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ ՝
Ս.Մ.Միքայելյան