Տեղի ունեցավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, վարչության անդամներ, ՀՀ ՊՆ ԳՇ ներկայացուցիչներ, ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, երկրապահներ, պատանիների ծնողներ, հյուրեր:

Մինչ հանդիսավոր միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին ճամբարում տեղադրված խաչքարի առջեւ:

Վարչության նախագահին ողջույնից հետո հնչեցին ՀՀ, Արցախի եւ ԵԿՄ օրհներգները պատանի երկրապահների կատարմամբ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր սուրբ նահատակների անմահ հիշատակը, ապա աղոթքի խոսք ասաց հոգեւոր հայրը:

«Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում այս ամիսների ընթացքում իրենց ուսումնամարզական հանգիստն անցկացրեցին Կոտայքի, Արարատի, Լոռիու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Երեւանի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արցախի, ինչպես նաեւ համագործակցող կառույցներից՝ Պաշտպանության Նախարարության, Արտակարգ Իրավիճակների Նախարարության, Ոստիկանության, Աշխատանիքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սփյուռիք նախարարության, Արծիվ 24 ջոկատի, Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի, Գավառի մանկատան 2000 եւ ավելի պատանի երկրապահ աղջիկներ եւ տղաներ, հրամանատարական կազմի անդամներ:

Ճամբարականներին իր երախտիքի խոսքն ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Շնորհակալության խոսք ասաց «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի պետ Նարեկ Գասպարյանը:

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրվեցին ճամբարի անձնակազմի անդամներ, այս ամիսների ընթացքում ճամբարին մշտական աջակցություն ցուցաբերած կառույցներ եւ տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Սպարապետի երազանքներից էր պատանի եւ երիտասարդ երկրապահ կառույցների կազմավորումն ու գործունեությունը: Եվ այսօր հպարտությամբ ասում ենք, որ «Պատանի երկրապահ» ակումբը կայացած կառույց է, որի շարքերն օր օրի համալրվում են:

Պատանի ճամբարականները հրաժեշտ տվեցին ճամբարին հաջորդ տարի վերադառնալու հաստատակամությամբ:

ԱՄԵՆԱՆՈՐԸ