ՀՀ ԵԿՄ վարչությունը «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր՝ պարոն Վ. Մադոյանից գրություն է ստացել, որում մասնավորապես ասված է. «Հայտնում ենք Ձեզ, որ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը մարտի 1-ից իրականացնելու է պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորականների ռեաբլիտիացիա՝ ապահովելով համապատասխան միջնակարգ եւ բարձրագույն անվճար ուսուցմամբ:

Մոսկվայի հայությունը խոստացել է սովորողներին տրամադրել կրթաթոշակ՝ ամսական 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի սահմաններում:

Եթե Ձեր միությունւոմ կան նման մարդիկ, խնդրում ենք Ձեզ տեղեկացնել մեր նախաձեռնության մասին»:
Մեր հարգանքն ենք հայտնում համալսարանին նման նախաձեռնության համար:
Խելացի եւ գիտակից հասարակությունը մեր պետականության ամրապնդման ամենազորեղ ուժն է:

 

ԱՄԵՆԱՆՈՐԸ