Երկրապահ կամավորականները այս ծանր ու օրհասական օրերին առաջնագծում, զինվորի հետ պայքարում են հանուն վաղվա պայծառ ապագայի, հանուն մեր երեխաների ազատ ու անկախ ապրելու իրավունքի: Մենք կրկին մի բռունցք դարձած ամբողջ աշխարհով պայքարում ենք եւ հաղթելու ենք, քանզի այլ տարբերակ չկա:
Երկրապահները մարտական գործողություններ են իրականացնում առաջնագծում, երկրապահները նաեւ թիկունքում են աշխատում: Ամուր թիկունքն է զինվորին, կամավորին, մարտերի ամենաթեժ կետերում գտնվողներին պայքարելու, հաղթելու ուժ տալիս:
Մեր թիկունքն ամուր է նաեւ սփյուռքում: Երկրապահ կամավորականների միությունն իր շնորհակալությունն է հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր մեր կողքին են, ովքեր օգնում եւ աջակցում են երկրապահ կամավորականներին, ազատամարտիկներին, մեր բանակին, մեր երկրին: Այս օրերին Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից մեր հայրենակիցները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Երկրապահ կամավորականների միությանը: Մեր խորին շնորհակալությունը Արմեն Հակոբյանին, Կարեն Խաչատրյանին, Կարեն Ասլանյանին, Գեւորգ Թովմասյանին, Աշոտ Քրդոյանին, Ալբերտ Դալաքյանին, Արթուր Մանսուրյանին, Կարապետ Կարապետյանին, Արա Խանջեյանին, Էդուարդ Զաքարյանին, Ալիկ Կարապետյանին, Հենդրիկ Սադխյանին, Ալիկ Նադոյանին, Ռազմիկ Աբրահամյանին, Արթուր Մարտիրոսյանին, Արտյոմ Սադոյանին, Մեխակ Շահնազարյանին, Սամվել Թովմասյանին, Ալբերտ Թովմասյանին, Շիրակին, Սուրեն Գրիգորյանին, Արմեն Մկրտչյանին, Հովսեփ Մանուկյանին, Enver Eriel-ին:
Կեցցե՛ Հայաստան, Արցախ Սփյուռք եռամիասնությունը: