Սեւրի հաշտության պայմանագիր

Այսօր` օգոստոսի 10-ին, լրանում է Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Մեկդարյա պատմություն ունեցող այս պայմանագրի հոդվածները վերաբերվում էին սահմանային եւ քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային եւ օդային գերիների եւ պատիժների, տնտեսական եւ ֆինանսական, օդային նավագնացության, ջրային եւ երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։

Սեւրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Պայմանագրի հիմքում Հայկական հարցի լուծումն էր, հայ ժողովրդի համախմբումն ու իր՝ պատմական հայրենիքում ապրելու իրավունքը: Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները՝ 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սեւ ծով։

Թեպետ Սեւրի հաշտության պայմանագիրը կյանքի չկոչվեց, բայց այն մինչ օրս մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու համար։

Հայ ժողովուրդը տարիների ընթացքում բազում փորձությունների է ենթարկվել. ցեղասպանություն է ապրել, պատերազմների միջով է անցել եւ կերտել է այսօրվա հզոր ու միասնական Հայաստանը:

Մենք պետք է շարունակենք համախմբված մնալ եւ աշխարհին ապացուցել, որ անպարտելի, նպատակներին հասնող ազգ ենք:

Մենք չենք մոռանա մեր ցեղասպանված ժողովրդին: Մենք բարձր կպահենք այն անմեղ զոհերի, հերոսների, քաջերի պատիվը, ովքեր հանուն հայրենիքի չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը:

Մենք հավատում ենք, որ Արեւմտյան Հայաստանը կրկին կբնակեցվի հայերով՝ մենք կվերականգնենք պատմական հայրենիքի տարածքը՝ մեր ծովից ծով հայրենիքը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ