Շնորհավորական ուղերձ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ.

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով:
1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր պատերզամի դաշտում կռվողներիս համար: Մենք փառքով ազատագրեցինք Շուշին: Եվ այսօր, ահա ՀՀ պետական տոնացույցում ընդգրկվել է մայիսի 8-ը որպես երկրապահի օր: Հպարտ կլիներ Վազգեն Սարգսյանը, ով միշտ կրկնել է. «այսօր սփոփվեք, խնդրում եմ, նրանով, որ մենք՝ ձեր որդիներն ու թոռները, ձեր օրինակով ու ոգով դաստիարակված, նույն մայիսի 9-ին, բայց արդեն 1992թ. ազատագրեցինք հայոց պանծալի Շուշի քաղաքը»:
Այո՛, դարավերջին պարտադրված պատերազմում հաղթեց համայն հայությունը: Համախմբվածությամբ, զենքով, բահով, գրչով, ցրտին ու սովին դիմանալով մենք տարանք այդ մեծ հաղթանակը: Մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ պատերազմի օրերին մեծ բաժինը կամավորական ջոկատներին հասավ: Երկրապահ կամավորականները իրենց ուսերին վերցնելով հայրենիքի սահմանների պաշտպանության գործընթացի հիմնական պատասխանատվությունը՝ ամրագրեցին նոր՝ փառահեղ հաղթանակ: Մեծ է կորստի ցավը, բայց հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուրս գիտակցում էինք, որ մահը մեր կողքին է: Մենք գլուխ ենք խոնարհում մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր բոլոր քաջերի, մեր ընկերների շիրիմների առջեւ: Ինչպես մեծն բանաստեղծ Թումանյանն է ասել. «Մենք փառքեր ունենք թաղած հողի տակ»:

Փա՛ռք Ձեզ նահատակված եղբայրներ,
Փա՛ռք Ձեզ ազատամարտիկներ, զինվորներ:

Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը եւ այսօր էլ բանակի կողքին է, զինվորի թիկունքին:
Երկրապահը հավատարիմ մնալով ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին միշտ կանգնելու է Հայաստանի եւ Արցախի սահմաններին: «Թող բոլորն իմանան, որ արհավիրքներով ու պատերազմով անցած հայ ժողովուրդը շարունակում է մնալ բարձր կուլտուրայի եւ մշակույթի ժողովուրդ, որ անխախտելի պաշտպանությամբ եւ բարձր մշակույթով ու գիտությամբ է պայմանավորված մեր երկրի ապագան, որ մեր պատմության հազարամյա ճանապարհին մենք չենք սպառել հավատքի ու խանդավառության պաշարները եւ 21-րդ դար ենք մտնելու բոլոր իմաստներով հաղթանակած, կուռ, միասնական»,-մենք երկրապահներս վստահեցնում ենք, որ Սպարապետի այս խոսքերն այսօր էլ, վաղն էլ արդիական են լինելու եւ արդարացված:

Տո՛նդ շնորհավոր հաղթանակած, միասնական հայ ազգ,
Տո՛նդ շնորհավոր Սպարապետ,
Տո՛նդ շնորհավոր, երկրապահ ժողովորդ:

Սիրելի՛ երկրապահ հայ ժողովուրդ,
Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը փառքով են գրվել մեր պատմության մեջ: Անչափ կարեւորում ենք 75 տարի առաջ մեր պապերի` ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992-ին Շուշիի հաղթական ազատագրումն ու Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծումը: Երկրապահական ջոկատների հիմքի վրա, պատերազմի շնչում Բանակ ստեղծած մեր սերունդն ունեցել է լուրջ ձեռքբերումներ, հաղթանակներ:
Հայ ազգը, որ բազմիցս ապացուցել է պայքարող է, անպարտելի է, անկոտրուն, միասնական դեռ աշխարհին ցույց է տալու իր միասնության ուժը: Մենք կհասնենք արդարության ամեն հարցում, մենք կհաղթենք դժվարություններ, մեր երեխաները, թոռները կհպարտանան իրենց նախնիներով, ինչպես մենք ենք հպարտանում մեր պապերով, ծնողներով:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,
«Հայը» միայն ազգություն չէ, «հայը» կոչում է՝ բարձր կոչում:

Փա´ռք հայ ժողովրդին,
Փա´ռք ազատամարտին,
Փա´ռք Երկրապահին ու ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին.
Քո գործը մեծ է Սպարապե՛տ, 21-րդ դարը մերն է:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան (տեսանյութ)

29 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունում այսօր տոնական մթնոլորտ էր: Երկրապահները մեծ ոգեւորությամբ, հպարտությամբ շնորհավորում էին միմյանց Անկախության 29-ամյակի...

Ուղերձ ՀՀ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա...

Լրանում է Հատուկ Գնդի կազմավորման 30-ամյակը

20.09.2020թ. ՀՀ առաջին զինվորական կազմակվորումը՝ Հատուկ գունդը նշում է կազմավորման 30-ամյակը: 1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր...

Ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախահայություն, ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի...