ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի տատիկներ, մայրեր, կանայք, աղջիկներ.
 
ՀՀ ԵԿՄ վարչությունը ի սրտե շնորհավորում է ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի` մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Մեր մայրերին, կանանց, աղջիկներին մեծարելու համար տոներ, առիթներ պետք չեն:

Տոնը դուք եք: Եվ յուրաքանչյուրս մեր պարտքն ենք համարում ամեն օր մեծարման, շնորհակալության խոսքեր ասել ձեզ, հա՛յ կանայք, ձեր հզոր տեսակի համար:

Սիրելի տատիկներ, մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ.

Դարեր ի վեր դուք եղել եք մեր ընտանիքների, մեր պետության սյունը: Դուք եք ծանր պահերին լավագույն օգնականը, խորհրդատուն:

Արցախյան գոյամարտի հաղթանակը եւս Ձեր անմիջական մասնակցության շնորհիվ փառքով պսակվեց. կնոջը զենքով տեսնելը զգաստացնում էր յուրաքանչյուրիս, պարտավորեցնում ավելի զգոն լինել եւ մարտնչել մինչեւ հաղթանակ:

Փառք Ձեզ ռազմի դաշտում մեր կողքին կանգնած հերոս կանայք.
Փառք Ձեզ նահատակված եւ Եռաբլուրում ննջած մեր հերոս քույրեր.

Այսօր էլ այս դժվարին օրերին, արտակարգ դրության պայմաններում պատասխանատվության մեծ մասը ձեր ուսերին է սիրելի մայրեր, քույրեր, որը դուք ամենայն պատրաստակամությամբ կատարում եք :

Փառք Ձեզ հերոս մայրեր.

Շնորհակալ ենք ձեզ լավ սերունդ կրթելու, հանուն հայրենիքի կյանքն անգամ չխնայող զինվոր, ընտանիքի նվիրված մայր, գիտակից հայ տեսակ դաստիարակելու համար:

Սիրելի՛ կանայք,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող գարունները միշտ դիմավորեն ձեզ եւ գարնան զարթոնքի պես իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները. Ձեր ամենաբարձր կոչումը մայր լինելու կոչումն է: Մաղթում եմ, որ բոլորդ զգաք այդ բերկրանքն ու վայելեք կյանքի բոլոր քաղցրությունները:

Շնորհավոր Ձեր տոնը մեր ԲԱՐԻ ՄԱՅՐԵՐ

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան (տեսանյութ)

29 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունում այսօր տոնական մթնոլորտ էր: Երկրապահները մեծ ոգեւորությամբ, հպարտությամբ շնորհավորում էին միմյանց Անկախության 29-ամյակի...

Ուղերձ ՀՀ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա...

Լրանում է Հատուկ Գնդի կազմավորման 30-ամյակը

20.09.2020թ. ՀՀ առաջին զինվորական կազմակվորումը՝ Հատուկ գունդը նշում է կազմավորման 30-ամյակը: 1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր...

Ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախահայություն, ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի...