Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, աղջիկներ ՀՀ երկրապահների եւ վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Սիրելիներ.
Հայ կինը խոնարհաբար տարել է եւ՛ դառնություն, եւ՛ վիշտ, սակայն երբեք չի կորցրել իր կանացիությունը. ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկը, բայց երբեք չթուլացան: Դուք հերոս եք:
Փա´ռք ձեզ հերոսներ ծնող մայրեր. գլուխներդ միշտ բարձր.
Մեր պատմությունն անգամ փաստում է, որ հայ կինը դարեր ի վեր աչքի է ընկել իր արիությամբ, խիզախությամբ: Բոլոր ժամանակներում դուք եք եղել ընտանեկան օջախի պահողը, մատաղ սերնդի դաստիարակողն ու կրթողը: Մեր օջախների սյունն եք դուք: Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու շնորհավորանքները:
Ցանկանում ենք, որ միշտ առողջ լինեք, երջանիկ, սեր ու ջերմություն տիրի ձեր ընտանիքներում:
Դուք միշտ ձեր ամուսինների, հայրերի, որդիների կողքին եք եղել, շարունակեք այդպես:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան