Խորհրդակցություն ԵԿՄ վարչության մարզային խորհրդի նախագահների հետ

Այսօր` 27.02.2020թ. ՀՀ ԵԿՄ վարչությունում կայացել է խորհրդակցություն մարզային խորհրդի նախագահների հետ, որը վարել է Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Օրակարգում`
1. Սպարապետի ծննդյան օրվա միջոցառումներ
2. Մարզային թղթապանակների ձեւավորում
3. Բաժանմունքներում գրանցված անդամների իրական թվի վերջնական ճշգրտում եւ ներկայացում /10 աշխատանքային օրվա ժամկետում/
4. ԵԿՄ գործունեության եւ կառուցվածքի վերանայում
5. Այլ հարցեր

Օրակարգի միաձայն հաստատումից հետո խորհրդակցության մասնակիցները քննարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հարցը: Որոշվել է մարտի 5-ին ժամը 11:00-ին այցելել Եռաբլուր պանթեոն` պսակադրում կատարել Սպարապետի շիրմին:
Մտքերի շահագրգիռ փոխանակության ընթացքում մարզային խորհրդի նախագահները ներկայացրել են իրենց մարզերում իրականացվելիք տոնական միջոցառումների ծրագրերը:
Ամփոփելով քննարկման ժամանակ հնչեցված գաղափարները եւ առաջարկությունները՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հրահանգեց հետեւողական լինել առաջադրված հանձնարարականներին եւ պատշաճ մակարդակով կազմակերպել քննարկված հարցերին վերաբերող բոլոր խնդիրները:

ԱՄԵՆԱՆՈՐԸ