Քրիստափոր Իվանյան

Քրիստափոր Իվանի Իվանյան
(դեկտեմբերի 20, 1920, Թիֆլիս, Վրաստան – օգոստոսի 30, 1999, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000)։

Ուսումը
1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

Ծառայությունը
1938-1978 – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1941-1945 – մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1941-1942 – հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
1942-1943 – 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
1943-1944 – 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
1949-1952 – հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
1952-1955 – 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
1956-1958 – Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
1958-1961 – Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
1962-1968 – Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
1968-1973 – Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
1973-1978 – Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
1992 – նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։

Պարգևներ
Լենինի շքանշան (1941, 1943)
Կարմիր դրոշի շքանշան
Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշան
Կարմիր Աստղի շքանշան
Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
«Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ
Արցախի հերոս
Ոսկե արծիվ և ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ[2]
«Մարշալ Բաղրամյան» մեդալ
«Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ
«Խորհրդային բանակի ու նավատորմի 30-ամյակի հոբելյանական մեդալ»
«ԽՍՀՄ զինված ուժերի 40-ամյակի հոբելյանական մեդալ»

Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
Արցախի Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը։
Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
Քրիստափոր Իվանյանի կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր ծնունդդ, Արկադի Տեր-Թադեւոսյան

Հարգելի՛ Արկադի Տեր-Թադեւոսյան, ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան 81-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը Արցախյան ազատամարտի հաղթական ճանապարհին: Չկա մի...

Շնորհավորական ուղերձ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ. Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով: 1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր...

Երկրապահների ազգանվեր գործը շարունակողը դուք եք, սիրելի՛ պատանիներ

23 տարի առաջ այս խորհրդանշական օրը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միությունում հիմնվեց «Պատանի երկրապահը»: ՀՀ ԵԿՄ վարչությունը շնորհավորում է Ձեզ, սիրելի՛ պատանի երկրապահներ:...

Շնորհավո´ր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Հայաստանի, Արցախի, սփյուռքի սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիս քաղաքացու օրվա առթիվ: 2018 թվականը մեր պատմության էջերում գրվեց «Թավշա հեղափոխություն»:...

Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. ավելի քան...

ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈւՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԹԱԹՈւԼ ԿՐՊԵՅԱՆԻ...

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 55 տարեկան: ՀՀ ԵԿՄ վարչությունը փառաբանում է Արցախյան ազատամարտի հերոս զավակի հիշատակը: Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան...