Երկրապահ կամավորականների միության վարչություն

Սիրելի՛ շրջանավարտներ
Այսօր հնչող Վերջին զանգը Ձեր կյանքում բացում է նոր հնարավորությունների ու պատասխանատվության ճանապարհ։ 
Թող կյանքի նոր փուլ մտնելիս ձեզ ուղեկցեն պատասխանատվությունը, նպատակասլացությունը, ձեր գիտելիքներով եւ գործերով հայրենիքին օգտակար լինելու ձգտումը։ Լցվեք հավատով ու խիզախությամբ, եղեք ազնիվ ձեր ընտրության մեջ, արդար՝ ձեր քայլերում։
«Երեխան դեռ դպրոցից պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում»,-ասում էր Վազգեն Սարգսյանը։ Այսօր երկրապահը, հավատարիմ մնալով որդեգրած պատգամին եւ շարունակելով հայրենանվեր գործունեությունը, մեծ ուշադրություն է դարձնում պատանի սերնդի կրթադաստիարակչական գործընթացին, ազգային արժեքների պահպանմանը, ինչպես նաեւ պատասխանատու եւ հայրենասեր սերնդի ձեւավորմանը։ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբում պատանիները ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք ուղեկից են լինում ամբողջ կյանքի համար: «Պատանի երկրապահ» ակումբը Երկրապահ կամավորականների միության այն ամուր կորիզն է, որը կրթվելով եւ դաստիարակվելով հաղթանակած սերնդի ոգով, շարունակում է ազգանվեր գործը:
Մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր բանակը բազում փորձություններ հաղթահարելով կերտում է իր ապագան:
Փա՛ռք հանուն հայրենիքի անմահացած հայորդիներին:
Սիրելի՛ շրջանավարտներ, Պատանի երկրապահ ակումբի շարքերում գտնվող շրջանավարտներ
Թող Վերջին զանգի ղողանջը դառնա խաղաղության, ձեռքբերումների, նպատակների եւ իղձերի իրականացման սկիզբ:
Աստված պահապան ձեզ:
Աստված պահապան մեր հայրենիքին եւ ժողովրդին:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ