Երկրապահ կամավորականների միության վարչություն

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը խորին ցավակցություն է հայտնում ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի սիրելի հայրիկի՝ Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ։
Զավեն Սարգսյանն ու Գրետա մայրիկը հայ ժողովրդին պարգեւեցին Վազգեն Սպարապետ՝ նրա մեջ սերմանելով հայրենասիրություն եւ մարդկային բարձր արժեքներ։
Ծնողների հայրենասիրական դաստիարակությունն ու հատկապես հայրական խրատներն էին, որ կերտեցին Վազգեն Սարգսյանի կերպարը՝ որպես պետական, ռազմաքաղաքական գործիչ, Հայոց բանակի եւ Երկրապահ կամավորականների միության հիմնադիր, Սպարապետ։
Խորին ցավակցություն ենք հայտնում Սարգսյանների ընտանիքին։ Կիսում ենք վիշտը, ընտանիքին, հարազատներին, բարեկամներին տոկունություն եւ համբերություն ենք մաղթում։
Խոնարհում ու հավերժ հիշատակ։

ՀՀ ԵԿՄ վարչության

ԱՄԵՆԱՆՈՐԸ