Թանկագի՛ն մայրեր, քույրեր, դուստրեր, զինվորական ծառայության մեջ գտնվող եւ երկրապահ կանայք
«Պատանի երկրապահ» ակումբի սիրելի՛ աղջիկ սաներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը առիթ է, որպեսզի հերթական անգամ շնորհավորենք Ձեզ եւ շնորհակալություն ասենք Ձեր անգնահատելի աշխատանքի համար: Մեր ընտանիքների, մեր պետության սյուներն եք․ ծանր պահերին լավագույն օգնականը, խորհրդատուն:
Մեր բազմադարյա պատմության ընթացքում Դուք միշտ եղել եք ազգապահպանության երաշխավորը, մեր ազգային լավագույն ավանդույթների կրողը։ Բախվելով բազում դժվարությունների՝ շարունակել եք խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ հաղթահարել դրանք։ Ձեր հոգատարությամբ ու սիրով ջերմացնում եք շրջապատը։
Սիրել՛ի կանայք
Մեր՝ երկրապահներիս անունից լավագույն ու ջերմ մաղթանքները Ձեզ, Զեր ընտանիքներին։
Փա՛ռք ռազմի դաշտում մեր կողքին կանգնած հերոս կանանց,
Փա՛ռք նահատակված եւ Եռաբլուրում ննջած մեր հերոս քույրերին։
Աստված պահապան մեր ազգին, խաղաղություն մեր հայրենիքին:
ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահ
Սասուն Միքայելյան


