ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից խորին ցավակցություն ենք հայտնում ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ։
Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ, Վիգեն Խաչատրյանն իր ուրույն ներդրումն է ունեցել մեր պետության կայացման գործում։ Հայրենիքին նվիրված, հայրենասեր անձնավորություն էր։
Մեր զորակցությունը հարազատներին:
Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, բարեկամներին տոկունություն եւ համբերություն ենք մաղթում:


