Սիրելի՛ ուսուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Ուսուցիչը առանձնահատուկ դերակատարություն ունի մեր կյանքում: Անգնահատելի է նրա դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, կրթելու, դաստիարակելու գործում:
Ձեր փոխանցած գիտելիքների շնորհիվ է նաեւ ձեւավորվում մեր վաղվա հայրենասեր, հայրենատեր քաղաքացին:
Հարգելի՛ ուսուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում անսպառ ուժ, ամենայն բարիք:
Խաղաղություն մեր երկրին:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան