Այսօր՝ հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, երկրապահական ընտանիքն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: ԵԿՄ վարչության նախագահը ողջունեց ներկաներին:
ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ երկրապահները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ ուղերձ էր հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, նշելով որ պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու, նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիք շենցնելու համար պարտավոր ենք հզորանալու, միմյանց նկատմամբ չչարանալու եւ համախմբվելու:
Երկրապահները ծաղադրում կատարեցին նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին:


