ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողի բացման արարողություն:
Բաժանմունքը բազմամարդ էր, ներկա էին ԵԿՄ վարչության նախագահը, վարչության անդամներ, ԵԿՄ բաժանմուքնների նախագահներ, ԵԿՄ Արաբկիրի բաժանմունքի անդամները, զոհվածների հարազատներ, հյուրեր: Տարածքում եւ խաչքարի կողքին պատվո պահակ էին կանգնած ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները:
Օրհնության եւ աղոթքի խոսք ասաց ԵԿՄ Հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը:
Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Սարգիս Միքայելյանն իր ստեղծագործություններից կարդաց, որը նվիրվում էր անմահացած հայորդիների հիշատակին:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելանը ողջունեց ներկաներին, իր շնորհակալությունը հայտնեց Արաբկիրի բաժանմունքին եւ երկրապահ կամավորականներին հայրենիքի կողքին լինելու եւ երդմանն ու որդեգրած պատգամաին հավատարիմ մնալու համար:
Վարչության նախագահի միջնորդությամբ հայրենիքի պաշտպանության, անվտանգության գործում ունեցած ավանդի համար Արաբկիրի բաժանմունքի անդամներ պարգեւատրվեցին ՀՀ Գերատեսչական մեդալներով:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին եւ խնկարկեցին խաչքարի առջեւ: