ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը մասնակցեց Կոտայքի մարզի Զառ համայնքի դպրոցում անցկացվող միջոցառմանը, որին մասնակցում էին ԵԿՄ Զառի վաշտի պատանի երկրապահները:
Արցախյան ազատամարտի անմահացած հայորդի Ժորա Սարգսյանի անունը կրող դպրոցում բացվեց համակարգչային դասասենյակ, որն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած երկրապահ կամավորական Սեւակ Մովսիսյանի եւ ժամկետային զինծառայող Պատվական Հարությունյանի անուններով:
Կատարվեց օրհնության կարգ:
Դպրոցի տարածքում պատվո պահակ էին կանգնած պատանի երկրապահները:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնությամբ համար, հավելելով որ աշակերտները պատասխանատվության մեծ զգացումով կսովորեն այս դասասենյակում:
Վարչության նախագահի հրամանով Զառի Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցը պարգեւատրվեց ԵԿՄ պատվոգրով՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակման գործում ներդրած ավանդի համար:
Ելույթի խոսք ասացին նաեւ անմահացած հայորդիների հարազատները, ներկաները:
Ցերեկույթն ամփոփվեց Զառի վաշտի պատանի երկրապահների մասնակցությամբ անցկացվող ներկայացմամբ: