Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է

2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:

Հավերժ հիշատակ անմահացած նահատակներին,

Խոնարհում Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված հերոսների շիրիմներին:

 Դարեր շարունակ անընդհատ պայքարի մեջ գտնվելով, բազում փորձությունների միջով անցնելով էլ` մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու քաջ հայորդիների կյանքի գնով ձեռք բերված անկախությունը:

Մարտահրավերներ այսօր էլ կան մեր առջեւ, բայց մենք մեր միասնությամբ, համախմբվածությամբ, ամենօրյա աշխատանքով պետք է հասնենք մեր նպատակներին:

Սիրելի’ հայրենակիցներ

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին հավատարիմ, միշտ կատարելու է իր առաքելությունը:

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը` սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը:

Հանուն մեր Հայրենիքի եւ մեր ժողովրդի բարօրության մենք պետք է եւ պարտավոր ենք հավատով ու միասնական լինել:

Մենք` Երկրապահներս, մեր հավատը չենք կորցնում` հավատում ենք, որ նորանոր հաջողություններն ու նվաճումները առջեւում են:

Փա’ռք մեր բանակին, երկրապահին,կամավորականներին,

Փառք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:

 

ՀՀ Երկրապահ կամավորականների միություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ