Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց ԵԿՄ վարչություն՝ հանդիպեց վարչության անդամների հետ:
ԵԿՄ Վարչության նախագահը, ՊՆ Նախարարը ծաղիկներ խոնարհեցին Վարչության շենքում տեղադրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:
Մեկնարկեց հանդիպումը:
ԵԿՄ-ում կային առկա խնդիրներ, որոնց արդյունավետ լուծումներ տալու համար անհրաժեշտ էր անցկացնել հանդիպում-քննարկում: ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց քննարկման հիմնական թեմաները:
«Պատանի երկրապահ» ակումբի գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար նախատեսված է համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ՝ նաեւ այս ոլորտում: Կողմերը քննարկեցին համագործակցության եզրերն. առաջիկայում նախատեսված է Պաշտպանության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության համատեղ եռակողմ հուշագրի քննարկում:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում եղան տարբեր քննարկումներ, եղան առաջարկներ սահմանների պաշտպանության հարցում:
Հանդիպումն անցավ արդյունավետ եւ գործնական մթնոլորտում:


