«Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»,-Անդրանիկ Օզանյան՝ Հայ ազատության մարտիկ, ով քաջաբար պայքարում էր Հայաստանի դարավոր թշնամու դեմ, ով խորապես սիրում էր հայրենիքը:
Այս տարի մենք նշում ենք Զորավարի 157-ամյակը: Այս մեծանուն Զորավարի անցած ճանապարհն ու հայրենիքի համար իրագործած սխրանքներն անգնահատելի եւ անուրանալի են: Նա մշտապես մտածել ու գործել է ի շահ Հայաստան պետության. «Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»,-Անդրանիկ Օզանյան:
Ի դեպ երկրապահներն իրենց մենախոսության մեջ միտքեր ունեն Անդրանիկ Զորավարի մասին:


