Մեր պատմության հերթական ցավոտ օրերից է դեկտեմբերի 7-ը: Արդեն 33 տարի հայ ժողովուրդը սգում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Մենք դարերի պատմություն ունենք, որքան ցավ ենք տեսել, տառապանք, բայց միշտ էլ հաղթահարել ենք ցավը, միշտ էլ մեր մեջ ուժ ենք գտել պայքարելու եւ դա եղել է մեր համախմբվածության շնորհիվ:
1988թ դեկտեմբերի 7-ը միավորեց աշխարհասփյուռ հայությանը, մեր բարեկամ երկրներին եւ բոլորը սկսեցին օգնել ու աջակցել, որպեսզի վերականգնվի աղետի գոտին, որպեսզի բարելավվի տուժածների կյանքը:
Մեր պետությունը, մեր երկիրը բոլորիս կարիքն ունի ամեն օր եւ ամեն բնագավառում:
Մեր հոգիներում ցավ ու վիշտ շատ կա, մեր սրտերում չսպիացող վերքեր կան:
Երկրաշարժի զոհերի հիշատակը մեր հիշողություններում է:
Մենք՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում պետք է ուժեղ լինենք, միասնական ու կերտենք մեր ապագան:
ՀՀ ԵԿՄ Վարչություն