ԵԿՄ-ում մեկնարկած մարզային այցերի շրջանակում հերթական հանդիպում-քննարկումներն անցկացվեցին Երեւան քաղաքում: ԵԿՄ վարչության նախագահի, Երեւան քաղաքի խորհրդի նախագահի, վարչության անդամների, տարածքային բաժանմունքների նախագահների գլխավորությամբ Երեւան քաղաքում հանդիպումներն անցկացվեցին 13 վարչական շրջանների ԵԿՄ տարածքային բաժանմունքներում: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հանդիպեց բոլոր տարածքային բաժանմունքների անդամներին առանձին-առանձին, որպեսզի թե ԵԿՄ անդամների հետ շբումն արդյունավետ լինի, թե բաժանմունքներում առկա խնդիրներին շուտափույթ լուծում տրվի:
Հանդիպումներն անցան աշխատանքային ջերմ մթնոլորտում: Հնչեցին հարց ու պատասխաններ, որոնց արդյունքում լուծում տրվեց շատերի բարձրացրած հարցերին: Այն բաժանմուքները, որտեղ առկա էին առաջնային վերանորոգման, գույքի խնդիրներ վարչությունը կաջակցի այդ աշխատանքներն իրականացնելու համար:
Քննարկման հիմնական եզրահանգումն էր, որ կառույցը պետք է երիտասարդանա, համալրվի երիտասարդներով: Փաստենք, որ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի շարքերում ընդգրկվելու մեծ ցանկություն կա պատանիների շրջանում:
Երեւանի վարչական շրջաններում անցկացվող խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ վարչական շրջանների ղեկավարներ, ովքեր բոլորն էլ պատրաստակամություն հայտնեցին ամեն կերպ աջակցելու ԵԿՄ-ին եւ իրենց վարչական շրջաններում բնակվող երկրապահ կամավորականներին: Նաեւ շնորհակալկություն հայտնեցին, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի մեծ բաժինը կերտած կառույցի անդամները մինչ օրս հայրենիքի կողքին են, հայրենիքի սահմաններում:
Հանդիպումների շրջանակում հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՊՆ Գերատեսչական մեդալների, ՊՆ պատվոգրերի եւ ՀՀ Կառավարական մեդալների արժանացան բաժանմունքների երկրապահներ: Վարչության նախագահի հրամանով նաեւ շնորհվեցին ԵԿՄ պատվոգրեր: