Երկրապահները վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ ծաղկեդրեցին, խնկարկեցին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի առջեւ:
Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներում թերեւս միշտ կմնա չսպիացող վերքի ցավը:
Երկրապահները ծաղիկներ դրեցին նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի շիրիմներին:
Այցելուները շրջեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հիշեցին կորցրած մարտական ընկերներին եւ խոնարհվեցին զոհվածների հիշատակի առջեւ, երկրապահները խնկարկեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս նահատակների շիրիմների առջեւ: