Սիրելի´ հայրենակիցներ
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ավելի քան մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրավորված եւ իրականացված ոճրագործությունից, սակայն տարիների հեռավորությունը չի լռեցնում արդարության ձայնը:
Մենք պահանջատեր ենք:
Մենք 2020թվականի աշնանը եւս մեկ անգամ համոզվեցինք, որ թշնամի երկրների ղեկավարները ցանկանում են շարունակել իրենց նախնիների ոճրագործությունը՝ ոչնչացնել հայությանը, ջնջել մեր պատմությունն ու հիշողությունը:
Փա´ռք ու պատիվ զոհված քաջերին. մեր պարտքն է հանուն Ձեր արյամբ սրբացած Հայրենիքի ապրել ու պայքարել կրկնակի ուժով, ավելի հզորանալ:
Մեր խոնարհումը որդեկորույս մայրերին:
Մեր խոնարհումն ու խնկարկումը Սրբադասված անմեղ զոհերի հիշատակին,
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին, Սփյուռքին:
Մենք հայ ենք՝ աշխարհի ամենահին ազգերից մեկը, առաջին քրիստոնյաները: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր ինքնությանն ու արժեքներին: Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության դահիճներին: Միայն միջազգայնորեն դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները, աշխարհում կկանխվեն նոր ցեղասպանությունները:
Մենք պարտավոր ենք համախմբվելու, հզորանալու եւ նորանոր հաջողություններով, ձեռքբերումներով կերտելու մեր հայրենիքի ապագան:
ՀՀ ԵԿՄ վարչություն