Ցավակցական.

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը իր ցավակցությունն է հայտնում մեր մարտական ընկեր, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիր փոխնախագահ, Արցախի հարցերով ՊՆ օգնական, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանը իր մեծ ավանդն ու գործունեությունն է ունեցել Արցախյան հերոսամարտում, ՀՀ պետականաշինության, բանակաշինության գործում:

Նա նաեւ ԵԿՄ օրհներգի բառերի հեղինակն էր:

ՆՆջիր խաղաղությամբ մեր մարտական ընկեր:

Ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին տոկունություն եւ համբերություն ենք մաղթում:

ԱՄԵՆԱՆՈՐԸ