Շնորհավորական ուղերձ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ըստ էության երկրի Մայր օրենքն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, ինչին ենթակա են նաեւ մեր բարոյական օրենքները: Այսօր մեր պետությունը, պետական մարմինները, Ազգային ժողովը անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Սահմանադրությունը հստակեցվի եւ անմնացորդ ծառայի Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին: Չէ որ հենց Սահմանադրությունն է երկրում հաստատում պաշտպանված քաղաքացու իրավունքները: Եվ մենք էլ պիտի գիտակցաբար ընդունենք մեր Մայր օրենքն ու ամեն մեկս լինենք մեր պետության օրինակելի, կարգապահ քաղաքացի՝ ի շահ մեր երկրի:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երկրապահ կամավորականը լավ գիտի հայրենիքի գինը եւ օր առաջ ուզում է տեսնել մեր պետությունն էլ ավելի անվտանգ, հզորացած, զարգացած: Մենք ամեն օր ծառայում ենք եւ պատրաստ ենք անմնացորդ ծառայել մեր հայրենիքին:

Հայրենակիցներ՛

Շնորհիվ Սահմանադրության, օրինապահ, երկրի հանդեպ պատասխանատվության մեծ զգացում ունեցող քաղաքացու մենք դեռ կարող ենք հզորանալ, զարգանալ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ