ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել Հովիկ Քոսակյանի անվամբ

Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետեւանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս, ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անվամբ:
Անվանակոչման արարողությանը մասնակցում էին նաեւ ՀՀ ԵԿՄ անդամներ: Ներկաները հիշել եւ հպարտությամբ միմյանց պատմել են կամավորական Հովիկ Քոսակյանի անցած ուղին: Վերջինս ազատագրական պայքարի առաջին իսկ օրից եղել է մարտադաշտում՝ պայքարել հայրենիքի սահմանների պաշտպանության, ազատագրման համար:

Հովիկ Քոսակյանի հարազատ համալսարանում լսարանի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են իր զավակները։

ԱՄԵՆԱՆՈՐԸ