Գարնանամուտը հայի համար տոնի օր է եղել: Մենք միշտ գարնան առաջին օրը շնորհավորել, միմյանց գարնան խորհրդանիշ ձնծաղիկներ ենք նվիրել: Սակայն 2008-ի գարունը տխուր բացվեց: Նախկին իշխանությունների վարած քաղաքականությունն ու այդ օրերի կայացրած որոշումները գարնանամուտը ողբերգության վերածեցին: Նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունները 10 մարդու մահվան պատճառ դարձան: 2008 թվականի հայաստանյան գարունը հանրային ողբերգություն է. Այսօր, անգամ 12 տարվա հեռավորությունից մարտի 1-ի մասին որևէ բան ասելը դժվար է, լռելը՝ նույնպես: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործի քննությունը վերսկսվել է և այս գործի արդար քննությունը օրվա հրամայական է. Մարտի 1-ը պետք է բացահայտվի ամբողջությամբ: Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Համլետ Թադեւոսյան, Տիգրան Աբգարյան. մենք սգում ենք այս զոհերից յուրաքանչյուրի համար և խորապես ցավակցում ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին։
Հայը պետք է ամեն իրավիճակ փառքով հաղթահարի եւ գարունները հայի համար պետք է կրկին ժպիտների, շնորհավորանքների, ուրախության օր լինեն:
Մանրամասները` տեսանյութում
ՀՀ Երկրապահ Կամավորականների Միության վարչության նախագահ
Ս․ Միքայելյան