Քարվաճառի ազատագրում

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողություն։ Տեղի է ունեցել 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը։

Նախապատրաստական ռազմական գործողություններ

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր: Քարվաճառից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվեց երեք ուղղություններով միաժամանակյա հարձակմամբ: Վարդենիսի ուղղությամբ կրակակետերի հրետանային հետախուզությունն իրականացվեց հունվարին. պատրաստվեցին քսանից ավելի խոշոր կրակակետերի ու հենակետերի վերաբերյալ բոլոր տվյալները: Իսկ մարտին սկսվեց հրետանու՝ հիմնականում ԲՄ-21, Դ-20, Դ-30 և ինքնագնաց հրետանային կայանքների կրակադիրքերի զբաղեցումն ու նախապատրաստումը երեք՝ Զոդի, Ազիզլուի ու Զարքենդի ուղղություններով: Նախապատրաստական գործողություններն այս ուղղություններով ղեկավարում էին այսօր գնդապետներ Ալբերտ Մկրտչյանը, Վոլոդյա Մխիթարյանը եւ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ողջ հրետանու գործողությունը համակարգում էր հրետանու վարչության շտաբի պետ գնդապետ Լևոն Միքայելյանը: Նախապատրաստական աշխատանքներ իրականացվել էին նաև Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այս կողմից ևս հարձակում էր պլանավորվում: Նախօրեին պաշտպանության բանակի շտաբը տեղափոխվեց Դրմբոն: Հրետանու մի մասն ուղարկվեց Քարվաճառի ճակատ, իսկ մյուս մասը մնաց պաշտպանելու Մարտակերտի թիկունքն ու հատկապես՝ դեպի Դրմբոն եւ Կուսապատ ձգվող ճանապարհը, որպեսզի թշնամին չկարողանար անցնել Քարվաճառը գրոհող ինքնապաշտպանության ուժերի թիկունք:

Քարվաճառի ազատագրում

1993 թվականի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպել է Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին։ Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել նախկին ԼՂԻՄ-ի սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը` ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Մարտակերտի, Մարտունի, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը` ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք։

Քարվաճառի ազատագրման գործողությանն աչքի ընկած զինվորականներ

Հրաչ Անդրեասյան-Արևմտյան ուղղություն
Գուրգեն Դալիբալթյան
Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ
Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն

ԱԶԱՏԱՄԱՐՏ

Արցախյան ազատամարտ

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում...

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում...

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին...

ԱՄԵՆԱՆՈՐԸ

ԵԿՄ-ականները՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի...

Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից 20 տարի անց, Երկրապահ կամավորական միության անդամերը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ առավոտյան այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ...

Հայաստանի զինված ուժեր

Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն: Պատմություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում,...

Սասուն Միքայելյանի պատմական շանսը. ԵԿՄ-ն վերադառնում է իր...

Վերջին օրերին մամուլը զետեղված էր Սասուն Միքայելյանի ու ԵԿՄ վարչության հասցեին քննադատական հրապարակումներով, որոնց առիթը Միքայելյանի հայտնի հայտարարությունն էր Արթուր Վանեցյանի հայտարարության մասին: Հնչեցին...