Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։
Հիմնական հոդված՝ Բերձորի պաշտպանություն։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ փաստորեն ապահովվել է Ստեփանակարետ-Լաչին-Գորիս երթևեկությունը։

ԱԶԱՏԱՄԱՐՏ

Արցախյան ազատամարտ

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում...

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում...

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին...

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավորական ուղերձ Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ. Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին...

Հայաստանի զինված ուժեր

Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն: Պատմություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում,...

Նիկոլ Փաշինյանի ասածը խելոք քաղաքական քայլ է

Ամանորի ու Սուրբ Ծնունդին ընդառաջ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Երկրապահ կամավորական միության անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Նրանք հարգանքի տուրք են...