Ղարաբաղյան ազատագրական պատերազմ

ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։

5 հիմնական փուլեր

Առաջին փուլ՝ 1988 թվականի փետրվարի 22 – 1990 թվականի հունվարի 19-ը. սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի (Ազատ, Գետաշեն և Մանաշիդ), Մարտունիի շրջանի (նաև շրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։

Երկրորդ փուլ՝ 1991 թվականի ապրիլի 30 – 1992 թվականի մայիսի 18-ը. սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։

Երրորդ փուլ՝ 1992 թվականի հունիսի 12 – 1993 թվականի հունվարի 20-ը. սկսվել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։

Չորրորդ փուլ՝ 1993 թվականի փետրվարի 5 – նոյեմբերի 1-ը. սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։

Հինգերորդ փուլ՝ 1993 թվականի դեկտեմբերի 15 – 1994 թվականի մայիսի 17-ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով

ԱՄԵՆԱՆՈՐԸ