Սիրելի՛ շրջանավարտներ
Այսօր հնչող վերջին զանգը մեկնարկ է դեպի ապագա՝ լի պատասխանատվությամբ, նպատակներով ու երազանքներով: Հիմա դուք գնում եք ձեր երազանքներին ընդառաջ։
Հիշե՛ք, այս հողն ու հայրենիքը գիտակից, քաջ ու բանիմաց, հայրենասեր եւ հայրենատեր երիտասարդների կարիք ունի: Լցվեք հավատով ու խիզախությամբ, եղեք ազնիվ ձեր ընտրության մեջ, արդար՝ ձեր քայլերում:
Մեր ժողովրդի բարձր արժեքներից մեկն էլ գիտելիքն է: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Մեր ապագան ձեր ձեռքերում է: Ուսմանը մոտեցեք ամենայն պատասխանատվությամբ եւ հիշեք, որ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:
ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբում պատանիները ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք ուղեկից են լինում ամբողջ կյանքի համար: «Պատանի երկրապահ» ակումբը Երկրապահ կամավորականների միության այն ամուր կորիզն է, որը կրթվելով եւ դաստիարակվելով հաղթանակած սերնդի ոգով շարունակում է ազգանվեր գործը: «Պատանի երկրապահ» ակումբի սաները մեր վաղվա զինվորներն են՝ սպաները, գեներալները:
Մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր բանակը բազում փորձություններ հաղթահարելով կերտում է իր ապագան: Հանուն ազատ, անկախ ու հզոր ապագայի մենք ծանր կորուստներ ունեցանք:
Փա՛ռք հանուն հայրենիքի անմահացած հայորդիների:
Սիրելի՛ շրջանավարտներ, Պատանի երկրապահ ակումբի շարքերում գտնվող շրջանավարտներ
Թող վերջին զանգի ղողանջը դառնա հաղթանակների, նպատակների եւ իղձերի իրականացման սկիզբ:
Աստված պահապան ձեզ:
Աստված պահապան մեր հայրենիքին:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան