Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի մասնակից, ԵԿՄ անդամ Խաչատուր Սիմոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։
Խաչատուր Սիմոնյանը որպես «Զովունի» կամավորական ջոկատի հրամանատար մասնակցել է ՀՀ եւ ԱՀ սահմանների ազատագրական, պաշտպանական մարտերին։
1989-94թթ․ մասնակցել է՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի, Վարդենիսի շրջանի Զոդ, Ազիզլու գյուղերի, Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Ոսկեպար գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտակերտի շրջանի Լենինավան, Գետավան, Դրմբոն գյուղերի, Զանգելանի շրջանի Հորադիզ գյուղի համար մղվող մարտական գործողություններին։
ԵԿՄ անդամ է 1994թ․-ից։
1991թ․ ՀՀ պաշտպանության կոմիտեի հրամանով նշանակվել է Նաիրի շրջանի ԵԿՄ եւ Քաղպաշտպանության շտաբի պետ։ ՀՀ ՊՆ ձեւավորվելուց հետո, համատեղության կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ պարեկային ծառայության պետ։
1994-1997թթ․ ՀՀ ՊՆ հանձնարարությամբ տեղափոխվել եւ աշխատանքի է անցել ՀՀ ԱԱԾ Հատուկ Մարտական Պատրաստականության վարչությունում։
1997-1998թթ․ աշխատել է ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում, որպես վարչության պետի տեղակալ։
1998-2003թթ․ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է զորամասի հրամանատար «Լեռնային Հայաստան» առողջարանի պետ։
Խաչատուր Սիմոնյանը թե՛ մարտի դաշտում, եւ թե՛ իր զբաղեցրած բոլոր պաշտոններում բարձր պատասխանատվությամբ է կատարել իր առջեւ դրված առաջադրանքները։
Մեր զորակցությունը ընտանիքին։
Կիսում ենք վիշտը՝ ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին տոկոնություն եւ համբերություն ենք մաղթում։
ՀՀ ԵԿՄ
Խաչատուր Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ մարտի 10-ին, ժամը 17:00-ից Զովունի գյուղի «Մեմորիա» սգո սրահում, հուղարկավորությունը՝ մարտի 11-ին, ժամը 13:00 Զովունի գյուղի գերեզմանատանը:


