Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԵԿՄ վարչության անդամ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչությունը՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի վառ հիշատակին:


