Սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության 6-րդ գումարտակի անձնակազմին փետրվարի 14-ին փոխարինեց ԵԿՄ 8-րդ գումարտակի անձնակազմը։
ԵԿՄ վարչության նախագահն այս օրերին առաջնագծում է։ Առաջնագծում գտնվող ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով ԵԿՄ վարչության բակից ըստ ծառայության ԵԿՄ 8-րդ գումարտակի անձնակազմին ճանապարհում են նշանակված վայր։
Վարչության բակում շարված ԵԿՄ հերթական 8-րդ գումարտակի անձնակազմը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց փետրվարի 12-ին հանկարծամահ եղած, փետրվարի 13-ին թշնամու կրակի հետեւանքով զոհված մարտական ընկերների հիշատակին։


