Շարունակվում է ԵԿՄ գումարտակների մարտական հերթապահությունը

Երկրապահ կամավորականների միությունում բնականոն հունով շարունակվում է մեր պետական սահմանների անվտանգության ապահովման համար իրականացվող գործընթացը։ Երկրապահ կամավորականների միության գումարտակները մեր հանրապետության պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով մասնակցում են մարտական հերթապահության։ Համալրված նոր կամավորականներով, պատասխանատվության բարձր գիտակցումով երկրապահ կամավորականները մոտ մեկ ամիս զինվորի կողքին են՝ մարտական դիրքերում։
Մարտական հերթապահության մեկնող անձնակազմներին ԵԿՄ վարչության բակից ճանապարհելիս շնորհակալությունն է հայտնում եւ անփորձանք ծառայություն է մաղթում վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, նա խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել վերջին օրերին Արցախի դեմ թշնամու կողմից իրականացված ագրեսիայի հետեւանքով անմահացած հայորդիների վառ հիշատակը, աղոթքի եւ օրհնության խոսք է ասում հոգեւոր հայրը։
Հատկապես այս օրերին, մենք առավել համախմբված, միասնական պետք է լինենք, բոլորիս հայացքները պետք է մի ուղղությամբ լինեն։ Երկրապահները համախմբված եւ հաստատակամ բարձրանում են դիրքեր՝ իրականացնում իրենց վերապահված գործառույթներն ամենայն աչալրջությամբ եւ զգոնությամբ։

ԱՄԵՆԱՆՈՐԸ